ԵԽ-ն դադարեցրել է Բելառուսի հետ բոլոր հարաբերությունները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

եխ

Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեն որոշում է կայացրել դադարեցնել Բելառուսի հետ հարաբերությունները` Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ կապված: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է ԵԽ-ում Իսլանդիայի մշտական ներկայացուցչությունը:

«Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեն այսօր որոշել է դադարեցնել Բելառուսի հետ բոլոր հարաբերությունները` Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիային երկրի ակտիվ մասնակցության համար», - ասված է Իսլանդիայի մշտական ներկայացուցչության հայտարարության մեջ:

Միեւնույն ժամանակ, Կոմիտեն որոշել է պահպանել եւ ամրապնդել հարաբերությունները Բելառուսի քաղաքացիական հասարակության և ընդդիմության հետ երկրի սահմաններից դուրս:

Ավելի ուշ, Բելառուսի  ԱԳՆ-ն հայտարարել է, որ Եվրոպայի խորհրդի որոշումը դադարեցնում է Բելառուսի Հանրապետության հետ կառուցողական փոխգործակցությունը մի շարք ուղղություններով, ներառյալ մահապատժի խնդրի հետ կապված: 

--00--ԱՀ