Դոնբասից մեկ օրում ավելի քան 14,5 հազար փախստական է հատել Ռուսաստանի հետ սահմանը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 7, 24News

1080020.jpg

Դոնբասից մեկ օրում ավելի քան 14,5 հազար փախստական է հատել Ռուսաստանի հետ սահմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է ՌԴ-ի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) Ռոստովի մարզի սահմանապահ վարչությունը: «Անցած օրվա ընթացքում Ռոստովի մարզում գտնվող անցակետով Ռուսաստան մուտք գործելու համար սահմանը հատել են ավելի քան 14 հազար 500 քաղաքացիներ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին հրամանագրեր է ստորագրել Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները ճանաչելու վերաբերյալ, որոնք դեռ 2014 թվականին հայտարարվել էին Կիեւից անկախ, իսկ փետրվարի 24-ի առավոտյան հատուկ ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայի ապառազմականացման ուղղությամբ: Նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ իր նպատակը «մարդկանց պաշտպանելն է, որոնք ութ տարի շարունակ ծաղրանքների, ցեղասպանության են ենթարկվում Կիեւի ռեժիմի կողմից», հաղորդել Է «ՌԻԱ Նովոստին»:

--00--ՀԶ