Ռուսաստանի հայերի միությունը մարդասիրական օգնության հերթական խմբաքանակ է ուղարկել Դոնբաս

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

,

Ռուսաստանի հայերի միությունը մարդասիրական օգնության հերթական խմբաքանակ է ուղարկել Դոնբաս, հայտնել են կազմակերպությունից։

Նշվում է, որ օգոստոսի 28-ին Արմավիրից (Կրասնոդարի երկրամաս) հերթական բեռնատարն է ուղևորվել Դոնբաս` տեղի բնակիչներին մարդասիրական օգնություն տրամադրելու։

«Մոտ 15 տոննա ընդհանուր քաշով բեռի կազմում են հազարավոր տուփ սննդամթերք Միության կողմից (բրինձ, հնդկաձավար, ոլոռ, մակարոն, շաքար) եւ երեք հազար տուփ հրուշակեղեն «Մետրոպոլիս» ընկերությունից»,- ասված է հաղորդագրության մեջ:

--00--ՀԱ