Պուտինն ու Լուկաշենկոն բանակցություններ կվարեն «Վոստոչնի» տիեզերակայանում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

putin-lukashenko.jpg

Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն ապրիլի 12-ին կայցելեն «Վոստոչնի» տիեզերակայան, այնտեղ բանակցություններ կանցկացնեն, որոնց արդյունքում համատեղ մամուլի ասուլիս կտան, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Այո (կայցելեն տիեզերակայան): Եվ երկկողմ հանդիպում կանցկացնեն»,- ասել է Պեսկովը։

Նրա խոսքով՝  բանակցությունների արդյունքներով ղեկավարները լրագրողների առջև հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։

--00--ՀԶ