ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News
Ուկրաինայում կենսալաբորատորիաները, որոնք ստեղծվել են ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի հետ սահմանի երկայնքով, կարող են դիտվել որպես ՆԱՏՕ-ի կետեր։
Նման համեմատություն է արել Պետդումայի փոխխոսնակ, Ուկրաինայում ԱՄՆ կենսաբանական լաբորատորիաների գործունեությունը հետաքննող խորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Իրինա Յարովայան, գրում է ՌԻԱ Նովոստին։
Մայիսի 11-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ ԱՄՆ-ն փորձարկումներ է արել Խարկովի մերձակայքում գտնվող հոգեբուժարանում գտնվող մարդկանց վրա։ Գերատեսչության տվյալներով՝ Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողությունն օգնել է դադարեցնել այդ երկրում ԱՄՆ ռազմակենսաբանական ներկայության ընդլայնումը, ինչպես նաև նպաստել քաղաքացիական անձանց հանցավոր փորձերից պաշտպանելուն։
--00--ԱԱ