ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News
Չինաստանը վճռական բողոք է հայտնել ԱՄՆ-ին՝ Ջո Բայդենի՝ անհրաժեշտության դեպքում Թայվանը ռազմական ճանապարհով պաշտպանելու պատրաստակամության մասին հայտարարության կապակցությամբ։
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինին հղումով։
«Չինաստանն իր խիստ դժգոհությունն ու վճռական բողոքն է հայտնում ամերիկյան կողմի հայտարարության կապակցությամբ։ Թայվանը Չինաստանի տարածքի անբաժանելի մասն է»,- պարզաբանել է Չինաստանի ԱԳ նախարարության մամուլի խոսնակը։
Արտաքին գործերի նախարարությունը նաև հորդորել է ԱՄՆ-ին զգույշ լինել Թայվանի հարցում իր հայտարարությունների և գործողությունների մեջ։
«Չինաստանը վճռական գործողություններ կձեռնարկի իր ինքնիշխանությունը պաշտպանելու համար», - եզրափակել է Վենբինը։
--00--ԱԱ