Մարտակերտցու «Volkswagen Vento»-ն և մխչյանցու «ԿամԱԶ»-ը Ստեփանակերտ-Առաջաձոր ճանապարհին բախվել են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

նկար

Մայիսի 27-ին՝ ժամը 17։35-ին, Մարտակերտի շրջանի ԱԻ բաժնի 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ-Առաջաձոր ավտոճանապարհի 35-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար՝ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ժամը 17։38-ին Մարտակերտի հրշեջ-փրկարար մասին կից, Առաջաձորի հրշեջ-փրկարար ջոկի հերթապահ օպերատիվ խումբը «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով մեկնել է դեպքի վայր։ Միաժամանակ դեպքի առթիվ հաղորդում է փոխանցվել Վանք համայնքի շտապ օգնություն կայանին։

Տեղ հասնելուց պարզվել է, որ իրար են բախվել Ա․Ի-ի վարած (Մարտակերտի շրջանի Թբլղու համայնքի բնակիչ, ծնված 1984 թվականին) «Volkswagen Vento» մակնիշի և Ա․Գ-ի վարած (ՀՀ Արարատի շրջան, Մխչյան համայնքի բնակիչ, ծնված 1986 թվականին) «Կամազ» մակնիշի ավտոմեքենաները։

Պատահարի հետևանքով տուժած վարորդ Ա․Ի-ն փրկարարները թեթև մարմնական վնասվածքներով դուրս են բերել ավտոմեքենայից, ցուցաբերել առաջին օգնություն և շտապ օգնության մեքենայով տեղափոխել «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, կատարել անհրաժեշտ միջոցառումներ և վերադարձել մշտական տեղակայման վայր։

Ըստ բժիշկներից ստացված տեղեկության տուժած՝ Ա․ Ի-ի վիճակը գնահատվում է բավարար։

--00—ԼՄ