Դեսպան Իշինգերը հավատում է, որ ղարաբաղյան հիմնախնդիրը մոտ ապագայում կարող է լուծվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

Thumbnail

«Ամեն տարի, երբ Մյունխենի անվտանգության համաժողովն ավարտվում է, ես երջանիկ մարդ եմ դառնում, որովհետև բանախոսների մեծ մասը, որոնց հրավիրում են, հիմնականում գալիս են: Մի քանի չեղարկումներ են եղել, ինչպես Նեթանյահուի, Մակրոնի դեպքում, բայց եկել է Հայաստանի նախագահը, եկել են տարբեր երկրների վարչապետներ, նախագահներ», - Մյունխենի անվտանգության համաժողովից հետո Հայաստանից լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Մյունխենի համաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերը:

«Եթե ամփոփեմ համաժողովը, կարող եմ ասել, որ այս շաբաթը կրկին ներկայացրեց, որ մենք ունենք մի աշխարհ, որն ունի իրական խնդիր, որ միջազգային իրավունքը չի երաշխավորվում, ամեն ինչ պետք է անել համոզվելու համար, որ միջազգային իրավունքը հարգվում է, միջազգային ինստիտուտները չեն թուլացել, որ բոլորի կողմից էլ ջանքեր են գործադրվում գոյություն ունեցող հակամարտությունները ավարտելու համար»,- ասել է համաժողովի նախագահը, ապա հավելել, որ ուրախությամբ է ընդունում, որ որոշ հակամարտություններ ավարտվել են հաջողությամբ:

«Հաճելի էր, որ մենք մեր տարեկան մրցանակը հանձնեցինք այս տարի Հունաստանի  և Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարարներին, որովհետև 27 տարի հետո նրանք կարողացան գտնել ճանապարհ ներքին ընդդիմության հետ համաձայնություն գալու՝ լուծելու երկար տարիներ տևող անհամաձայնությունը: Դա մեզ համար լավ առիթ էր՝ նշելու դիվանագիտության հաջողությունը»,- ասել է նա:

Ըստ Իսինջերի՝ իրենք փորձում ենք օգնել գոյություն ունեցող հակամարտությունները  լուծելու կարիք ունեն և փորձում են հասնել գլոբալ կայունության և օրենքի ուժի գերակայությանը:

Հարցին՝ ի՞նչ կարծիք ունի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ, Իշինգերը պատասխանել է.

«Այն երկար ձգվող հակամարտություններից մեկն է, որը դժվար է լուծելը, որովհետև ռազմական ուժ է կիրառվում: Վստահ եմ, որ այն թշնամության է վերածվում և հսկայական քաղաքական ջանքեր է պահանջում: Մինսկում մեր վերջին համաժողովին, ես շատ գոհ էի, որ Հայաստանի նախագահը համաձայնել էր մասնակցելու Ադրբեջանի իր գործընկերոջ հետ քննարկելու համար առաջ գնալու հեռանկարները: Ես շարունակում եմ հուսալ, որ ինչ-որ պահի՝ գուցե մոտ ապագայում, մենք կարող ենք նշել հաջող պատմությունը, ինչպես եղավ Հյուսիսային Մակեդոնիայի և Հունաստանի  հետ Մյունխենում, եթե ոչ 12, ապա գոնե 24 ամիս հետո: Դա միշտ պահանջում  է վճռականություն, ինչպես նաև կիրք»,- ասել է Իսիսնջերը:

Նրան արձագանքել է նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ մատնանշելով, որ այս տարի Մյունխենի միջազգային համաժողովը հրավիրել էր և՛ Հայաստանի վարչապետին, և՛ Ադրբեջանի նախագահին, բայց այս անգամ հանդիպումը նրանց այցը չի ստացվել:

«Գուցե մյուս անգամ ստացվի»,- ասել է նախագահը, ինչին Իշինգերն արձագանքել է. «Ես դրա հույսն ունեմ»: