Արկղերով կանեփ, պլաստմասե շշեր՝ կանեփանման զանգվածով. Շիրակի մարզի պարեկների բացահայտումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 25, 24News

Բազմիցս անդրադարձել ենք ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզը սպասարկող գումարտակի ոստիկանների միջոցառումներին, որոնք ուղղված են և՛ ճանապարհային երթևեկության կանոնների պահպանմանը, և՛ հանցավորության դեմ պայքարին։ Շիրակի պարեկները հերթական բացահայտումն արձանագրել են հունիսի լույս 25-ի գիշերը։

Նրանք Գյումրիից Վանաձոր տանող ճանապարհի 5-րդ կիլոմետրին ստուգման նպատակով կանգնեցրել են «Ֆորդ» մակնիշի բեռնատար, որի սրահում նկատել են կանեփանման բույս։ Պարեկները վարորդին և ուղևորին բերման են ենթարկել ոստիկանության Ախուրյանի բաժին։ Մեքենայի զննությամբ հայտնաբերվել են հեղուկով լցված պլաստմասե տարաներ, արկղերով կանեփի թփեր՝ ընդհանուր 14 կիլոգրամ, պլաստմասե տարաներ՝ լցված կանեփանման չորացված զանգվածով՝ ընդհանուր 950 գրամ և այլն։ «Ֆորդը» տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Նշանակվել է դատաքիմական փորձաքննություն։

Հանգամանքները պարզվում են։

Տեսանյութեր