Վարչապետ Փաշինյանի հեռախոսազանգի ժամանակ շատ կառուցողական խոսակցություն անցկացրեցինք. Էդողան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News

քաղաքական

Ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիձ Էրդողանը ելույթ է ունեցել Անկարայում անցկացվող Դեսպանների 13-րդ համաժողովին, որի ընթացքում անդրադարձել է նաև 44-օրյա պատերազմին ու Հայաստանի հետ կարգավորման գործընթացին:

Թուրքիայի նախագահի խոսքով «Ադրբեջանի՝ օկուպացված հողերը վերադարձնելու գործընթացը» ցույց է տվել, որ առանց գետնի վրա ուժեղ լինելու սեղանի վրա ձեռքբերումներ ունենալը դժվար է: Էրդողանը հերթական անգամ կրկնել է 30 տարի հարցի չլուծված մնալու և միայն ադրբեջանական բանակի «հերոսական պայքարի» շնորհիվ լուծվելու մասին իրենց թեզերը:

Ըստ Թուրքիայի նախագահի՝ ձեռք բերված համաձայնություններով Հարավային Կովկասում նոր ժամանակաշրջան է սկսվել, իրենք էլ մեծ ջանք են գործադրում, որ այդ պատմական հնարավորությունը չկորսվի: 

«Մինչև այսօր Ադրբեջանի հետ սերտ խորհրդակցություններ անցկացնելով՝ մի շարք քայլեր ենք կատարել: Չնայած հայկական ռադիկալ շրջանակների սադրանքներին՝ կարևոր տարածություն ենք անցել Կովկասում տևական խաղաղության ճանապարհին: 

Հայաստանի հետ հատուկ ներկայացուցիչների միջոցով մեր սկսած բանակցությունները շարունակվում են: Վարչապետ Փաշինյանի՝ Քուրբան բայրամի առիթով կատարած հեռախոսազանգի ժամանակ շատ կառուցողական խոսակցություն անցկացրեցինք: Հավատում եմ, որ Հայաստանի՝ զարգացումները ճիշտ ընկալելու, Ադրբեջանի և Թուրքիայի անկեղծ կոչերին պատասխանելու դեպքում մեր տարածաշրջանը կարճ ժամանակահատվածում կայունության կհասնի»,- ասել է Էրդողանը:

--00--ՏՏ

Տեսանյութեր