Աղվան Հովսեփյանի գործով հրատապ դատական նիստ է նշանակվել. պաշտպան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News

Աղվան Հովսեփյան

Նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի գործով այսօր՝ օգոստոսի 11–ին, 16:30-ին հրատապ դատական նիստ է նշանակվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Աղվան Հովսեփյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

Ավելի վաղ Աղվան Հովսեփյանի պաշտպանական խումբը խափանման միջոցը փոփոխելու հարցով արտահերթ դատական նիստ հրավիրելու միջնորդություն էր ներկայացրել։ Նիստի անցկացումը պայմանավորված է Աղվան Հովսեփյանի առողջական վիճակով։

--00--ԼՄ

Տեսանյութեր