Նյութեր են նախապատրաստվում նախկին պատգամավորի գործարանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

.

Ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում փետրվարի 21-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած հրդեհի փաստով:

Ժամը 07:00-ին Արտակարգ Իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Գայի պողոտայի վրա գործող շշերի գործարանի տարածքում գտնվող գրասենյակում հրդեհ է բռնկվել:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, դեպքի վայր է մեկնել Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Հրշեջները գործարանի աշխատակիցների հետ մարել են գրասենյակում առաջացած հրդեհը: 

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ նշված գործարանը պատկանում է Ազգային Ժողովի նախկին պատգամավոր՝ «Շշի Մելո» մականվամբ Մելիք Մանուկյանին: 

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: