«Սուրմալու»-ի տարածքում հրդեհը մեկուսացվել է. տարածքը նախնական տվյալներով կազմում է մոտ 1 հա

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

sw

«Սուրմալու»-ի տարածքում 14։38-ին հրդեհը մեկուսացվել է։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։ Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացման տարածքը նախնական տվյալներով կազմում է մոտ 1 հա։ Փլուզվել է եռհարկանի շինությունը (մոտ 2889 քմ)։ 

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ: 

Տեսանյութեր