Գեղարքունիքում ՊՆ զինծառայողը Mercedes-ով բախվել է արգելապատնեշին, հայտնվել ձորակում․ նա մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News

նկար

Սեպտեմբերի 2-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 01։00-ի սահմանում Գեղարքունիքի մարզի բնակիչը՝ 23-ամյա Պավլիկ Բ․-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհին տեղադրված մետաղե արգելապատնեշներին և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձախակողմյան ձորակում, գրում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով Պավլիկ Բ․-ն տեղում մահացել է։ 

Աղբյուրը հայտնում է, որ նյութերը վերջինիս կողմից փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 5-րդ կայազորային քննչական բաժին, քանի որ պարզվել է, որ մահացածը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող։  

--00—ԼՄ