Ադրբեջանական կողմը Ներքին Հանդի ուղղությամբ շարունակում է կիրառել հրետանի, գնդացիր

   ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News  

ՆՀ

Սյունիքի մարզի Կապան համայնքի սահմանամերձ Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ ադրբեջանական կրակոցները շարունակվում են։ Այս մասին 24News-ին ասաց համայնքի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը։

Բաղդասարյանը նշեց, որ ադրբեջանական կողմը կիրառում է հրետանի, գնդացիր և այլ զինատեսակներ։ 

Խաչատուր Բաղդասարյանի խոսքերով՝ քաղաքացիների շրջանում վիրավորներ չկան, քաղաքացիական օբյեկտներ չեն վնասվել։

 

 Սերգեյ Առաքելյան

 --00—ԱՊ