ԱԺ նախագահը կհանդիպի Շվեյցարիայի խորհրդարանի պատվիրակության անդամների հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

տը

ՀՀ Ազգային Ժողովում հոկտեմբերի 14-ին նախատեսվում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Հայաստան այցելած Շվեյցարիայի խորհրդարանի պատվիրակության անդամների հանդիպում:

Այս մասին տեղեկացնում են ԱԺ պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունից:

Նշվում է, որ Հայաստան այցելած Շվեյցարիայի խորհրդարանի պատվիրակության անդամները ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից հետո հանդես կգան մամուլի ասուլիսով:

--00—ԻԴ