Տիգրան Սարգսյանի հեղինակած հավելվածն արժանացել է միջազգային ADFIAP Sustainable Awards մրցանակին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

տռ

Եվրասիական զարգացման բանկը (ԵԶԲ) ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ղեկավարած «Թվային նախաձեռնությունների հիմնադրամի» հեղինակած «Ճանապարհորդում եմ առանց քովիդ»  հավելվածի համար արժանացել է ADFIAP Sustainable Awards մրցանակին տեխնոլոգիական զարգացման անվանակարգում: Այս մասին հայտնում է ԵԶԲ մամուլի ծառայությունը:
Մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունեցել Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում՝ Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ինստիտուտների զարգացման ասոցիացիայի հանդիպման ժամանակ: 
«ԵԶԲ-ն միացել է ADFIAP-ին այս տարի, և մեզ համար կարևոր նշանակություն ունի այն ճանաչումը, որ ունի մեր հավելվածը: Կորոնավիրուսային համավարակի ժամանակ կարճ ժամանակահատվածում մեզ հաջողվեց միավորել մեր երկրների առողջապահության համար պատասխանատու գերատեսչություններին՝ մեր քաղաքացիների տեղաշարժվելու ազատության խնդիրը լուծելու համար: Մեր թվային նախագիծը հնարավորություն տվեց մտցնել խաղի ընդհանուր կանոններ և  բացել մեր տարածաշրջանի պետությունների սահմաններն այն ժամանակ, երբ ամբողջ աշխարհում երկրները մտցնում էին մուտքի համար սեփական կանոնները», - հայտարարել է միջոցառման ժամանակ ԵԱՏՄ վարչությն նախագահ Նիկոլայ Պոդգուզովը: 

«Ճանապարհորդում եմ առանց քովիդ» հավելվածը Տիգրան Սարգսյանի ղեկավարած հիմնադրամն առաջարկեց այն ժամանակ, երբ կորոնավիրուսային համավարակի հետևանքով երկրները փակել էին սահմաններն ու սահմանափակել ազատ տեղաշարժը: Այս թվային ծրագրի շնորհիվ շատ կարճ ժամանակահատվածում բացվեց սկզբից Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի, ապա ԵԱՏՄ և ԱՊՀ անդամ այլ երկրների սահմանները:

գֆ

--00—ԻԴ