Նիկոլ Փաշինյանը ԲՏԱ փոխնախարարին գործուղել է Սեուլ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News

default.jpg

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ԲՏԱ փոխնախարար Գեւորգ Մանթաշյանը գործուղվում է Սեուլ:

Որոշման մեջ ասվում է. «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանին 2022 թվականի նոյեմբերի 7-11-ը գործուղել Կորեայի Հանրապետություն (Սեուլ)՝ Միավորված ազգերի կազմակերպության Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի թվային տեխնոլոգիաների նախարարական և թվային վերափոխման համաժողովներին մասնակցելու նպատակով:

Գևորգ Մանթաշյանի՝ Կորեայի Հանրապետություն գործուղման 2022 թվականի նոյեմբերի 11-ի օրապահիկի և գիշերավարձի ծախսերը, «COVID-19» ՊՇՌ նմուշառումների և մուտքի արտոնագրի ձեռքբերման վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

Ընդունել ի գիտություն, որ Գևորգ Մանթաշյանի՝ Կորեայի Հանրապետություն գործուղման ճանապարհածախսը, 2022 թվականի նոյեմբերի 7-10-ի օրապահիկի և գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Կորեայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

--00—ԶՀ