Սեուլում ԿԸՀ պատվիրակությունը հետևել է տեղական ընտրությունների քվեների հաշվարկի գործընթացին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

 

photo_2023-10-16_16-53-46

Կորեայի Ժողովրդավարության քաղաքացիական կրթության ինստիտուտի (KOCEI) հրավերով ՀՀ ԿԸՀ պատվիրակությունը հոկտեմբերի 4-ից 12-ը Կորեայի Հանրապետության մայրաքաղաք Սեուլում մասնակցել է ընտրական համակարգին առնչվող դասընթացի։ 

Կորեայի Հանրապետություն են գործուղվել ՀՀ ԿԸՀ արտաքին կապերի վարչության պետ Հերմինե Հարությունյանը, ԿԸՀ նախագահի խորհրդական Արևիկ Նավոյանը և ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանը։ 

Դասընթացը կրել է «Ընտրական տարբեր օրենքների ուսումնասիրություն՝ հանուն ազատ և արդար ընտրությունների» խորագիրը։

Դասընթացին մասնակցել են նաև Ալբանիայի Հանրապետության, Պերուի Հանրապետության, Մեքսիկայի Միացյալ Նահանգների, Կամբոջայի թագավորության պատվիրակները։

Պատվիրակները ծրագրի շրջանակներում հնարավորություն են ունեցել հեևել Սեուլում կայացած տեղական ընտրությունների քվեների հաշվարկի գործընթացին։ 

Մասնակիցները նաև ծանոթացել են Կորեայի Հանրապետության  Ժողովրդավարության քաղաքացիական կրթության ինստիտուտի  նյութատեխնիկական հնարավորություններին։ Դասընթացի ավարտին մասնակիցներին տրվել են վկայականներ։

--00—ՅՄ