Առեղծվածային դեպք. 43-ամյա որդին դաժանորեն ծեծել էր 73-ամյա մորը, վերջինս հիվանդանոցում մահացել է 

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

1

Նոյեմբերի 4-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։15-ի սահմանում «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ «Մարմնի բազմակի շրջանների սալջարդ, կապտուկներ, հեմատոմաներ, ձախից դեմքի, արմնկային շրջանի, ճաճանչոսկրային հոդի, դաստակի, զույգ ծնկների առաջնային մակերեսների  շրջանների ջնջխված վերքեր, կայացած ձախ ակնագնդի արյունահոսություն, ԳՈՒՏ, ուղեղային կոմա» վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, որը հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է, գրում է shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արագածոտնի մարզի գյուղերից մեկի բնակիչ 73-ամյա Սոնիկ Ղ․-ն էր։ Հարազատների հետ զրույցում նրանք պարզել են, որ վերջինս վնասվածքները ստացել է ծեծի հետևանքով։ 

Երեկ՝ կեսգիշերին մոտ, ոստիկանները Սոնիկ Ղ․-ին, ապօրինաբար՝ կյանքից զրկելու անմիջական ծագած հիմնավոր կասկածանքով՝ ձերբակալել և ոստիկանության Աշտարակի բաժին են տեղափոխել նույն գյուղի բնակիչ 43-ամյա Վասակ Ղ․-ին, որը մահացած կնոջ որդին է: Նրան ներկայացրել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

--00—ԼՄ