ՀՀ-ն ստացել է Բաքվի առաջարկները, մինչև տարեվերջ հնարավոր է Փաշինյան-Ալիև հանդիպում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը չի բացառել, որ մինչև տարեվերջ հնարավոր է Փաշինյան-Ալիև կամ Միրզոյան-Բայրամով հանդիպում։

ԱԺ արտաքին գեատեսչության ղեկավարն անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական բանակցությունների ընթացքին։

«Հայկական կողմը ստացել է Ադրբեջանի առաջարկները, որոնք, ըստ էության, արձագանքն են հայկական կողմի առաջարկների, այսինքն՝ կարելի է ասել, երրորդ փուլն է քննարկվում այդ փաստաթղթի կամ առաջարկների, քանի որ «փաստաթուղթ» այն սխալ է անվանել, քանի որ սրանք, բնականաբար, հրապարակման ոչ ենթակա մանրամասներ են և քննարկումներ են, ես չեմ կարող հրապարակայնորեն բարձրաձայնել դրանք, բայց, այո՛, ճիշտ է, հայկական կողմը Ադրբեջանից պատասխան առաջարկները»,-ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԻԴ