Աննա Հակոբյանը մասնակցել է 44-օրյային զոհված զինվորի նորածին քրոջ և եղբոր մկրտությանը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

նկար

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մասնակցել է 44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Նորայր Վարդանյանի նորածին քրոջ եւ եղբոր մկրտության արարողությանը: Այս  առնչությամբ նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում և լուսանկարներ հրապարակել:

«Փոքրիկները Դավիթն ու Տաթևն են, 44-օրյա պատերազմում անմահացած, ժամկետային զինծառայող Նորայր Վարդանյանի քույրիկն ու եղբայրը։ Նրանք 41 օրական են եւ այսօր մկրտվեցին։ Հարազատները նրանց ծնունդն ու մկրտությունը նշեցին խնջույքով, որին մասնակցելու պատիվ ունեցա։

Երեխաները, որոնց լույս աշխարհ են բերում անմահների մայրերը, կարծես հենց նրանց կողմից ուղարկվեն մեզ… Այս երեկո ներկաների զուսպ արցունքներն ու անձայն հեկեկոցները ի վերջո խլացան զուռնա դհոլի հնչյունների տակ»,- գրել է նա։

--00—ԼՄ