Լեռնային Ղարաբաղի տասնյակ հազարավոր ընտանիքներ կանգնած են հումանիտար աղետի եզրին. Մհեր Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

Մհեր Գրիգորյան

Անցնող տարին Հայաստանի համար շատ ծանր էր, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 21-րդ նիստին հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Բացի գլոբալ խնդիրներից, մենք դիմակայել ենք Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի լայնածավալ ռազմական գործողությունների ծանրագույն սոցիալ-տնտեսական և հումանիտար հետևանքներին»,- ասել է նա:

Փոխվարչապետը նշել է, որ արդեն 13 օր է, ինչ Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության կյանքի ճանապարհը, դե ֆակտո ամբողջությամբ փակված է:

«Տասնյակ հազարավոր ընտանիքներ կանգնած են հումանիտար աղետի եզրին»,- ընդգծել է Մհեր Գրիգորյանը:

--00--ԱՀ