Դատարանի ուժով միայն «Շոկոլադնիցա»-ին ձեռք չենք տալու․ Կենտրոնի թաղապետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

կարեն

Միայն «Շոկոլադնիցա» սրճարանին ձեռք չենք տալու։ Այս մասին այսօր Օպերային հարակից սրճարանների ապամոնտաժման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը։

«Դատարանի ուժով միայն այդ սրճարանին ձեռ չենք տալու, մնացածի մասով որոշումը կայացվել է, ապամոնտաժումը շարունակելու ենք։ Եվս 5 տարի մենք սրա հետ համակերպվել չենք կարող, այսօր այստեղ բողոքողները 15-20 հոգի են, իսկ հարյուրավոր մարդիկ պահանջում են ազատել տարածքը»,- ասել է թաղապետը։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից լարված իրավիճակ էր մայրաքաղաքի կենտրոնում։ Ցուցարարները փակել էին Մաշտոցի պողոտան, սակայն, կարմիրբերետավորները բացեցին այն՝ բերման ենթարկելով 16 քաղաքացու եւ ուժ կիրառելով մյուսների նկատմամբ։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս