Արվում է հնարավորը՝ սպաների ծառայության արդյունավետությունն ու որակը բարձրացնելու համար․ նախարար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

1d33f9e5-96d4-4b2d-bb8d-364da1f82f4a.jpg

Մարտի 11-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շարունակել է առանձնազրույցները ՊՆ N զորամասի սպայակազմի հետ: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։

Առանձնազրույցների ընթացքում նախարարն անդրադարձել է ԶՈւ մարտունակության բարձրացմանն ու կարգապահության ամրապնդմանն ուղղված աշխատանքներին, ինչպես նաև սպաների ծառայությանն առնչվող մի շարք հարցերի:

Սուրեն Պապիկյանը սպաների հետ զրուցել է նաև նրանց սոցիալ-կենցաղային պայմանների շուրջ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը վստահեցրել է, որ արվում է հնարավորը՝ սպաների ծառայության արդյունավետությունն ու որակը բարձրացնելու և նրանց սոցիալական ապահովության ուղղությամբ մի շարք ծրագրեր իրականացնելու համար։

--00—ԶՀ