Թուլացել և թափվել են Երևանի Խանջյան փողոցի շենքերից մեկի սալիկները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

1

Մարտի 15-ին՝ ժամը 17։42-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խանջյան փողոցի շենքերից մեկի երեսպատման սալիկները թուլացել են և առկա է ընկնելու վտանգ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Փրկարարներն ապամոնտաժել են սալիկները։

--00—ԼՄ