Իսրայելի ՊԲ-ն պաշտոնապես հայտարարել է Գազայի հատվածին հարվածներ հասցնելու մասին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News

israel

Իսրայելի ռազմաօդային ուժերը գիշերը սկսել են հարվածներ հասցնել Գազայի հատվածին։ Գրում է rbc-ն։  

Իսրայելական կողմը հայտարարում է, որ հարվածում է զենքի արտադրության գործարաններին։
Ականատեսները պատմել են տարբեր շրջանների վրա ինտենսիվ հարձակումների մասին, գնդակոծվել է զենիթային հրթիռներով։

Պաղեստինյան լրատվամիջոցները հաղորդվում են մի քանի վիրավորների մասին:

Հիշեցնենք, իսրայելական բանակը ավելի վաղ հայտնել էր, որ հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ խմբավորման երկու թունելների և զենքի արտադրության երկու օբյեկտների ուղղությամբ:

Ապրիլի 6-ին Իսրայելի հյուսիսը հրթիռային հարձակման էր ենթարկվել։ Իսրայելի ուղղությամբ արձակվել էր 34 հրթիռ, որոնցից 25-ը խոցել են հակաօդային պաշտպանության միջոցներ։ Ըստ The Times of Israel-ի՝ տուժել էր երեք մարդ, մի քանի շենքեր վնասվել էին։

Նշենք, որ ՑԱԽԱԼ-ը հարձակման համար մեղադրել է Գազայի հատվածում տեղակայված ՀԱՄԱՍ-ին: 

--00—ՍՊ