Վարդանը համեստ էր ամեն ինչում, բացառությամբ հայրենիքի ու մշակույթի նկատմամբ ունեցած վերաբերմունքի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

ցավակցություն

Հանրապետության Չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցություն է հայտնել Վարդան Դևրիկյանի մահվան կապակցությամբ.

«Խորին ցավակցություններս եմ հղում մեր ժամանակի լավագույն մտավորականներից մեկի՝ բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանի անժամանակ մահվան կապակցությամբ և կիսում նրա ընտանիքի ու հարազատների ծանր վիշտը:Վարդանը համեստ էր բացարձակապես ամեն ինչում, բացառությամբ հայրենիքի ու մշակույթի նկատմամբ ունեցած վերաբերմունքի:

Երկուսի դեպքում էլ նրա մեջ սահմանային գծեր չկային, երկուսի հանդեպ էլ ազնիվ էր, շիտակ ու անկեղծ, երկուսին էլ հավատում էր և նվիրված էր ամբողջ էությամբ, երկուսի համար էլ մտահոգ էր ու սրտացավ…

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի…»:

--00—ՍՊ