Մշակվելու է կարուսելների շահագործման կանոնների խստացման նորմատիվ ակտ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

l-116x239wh-1816x1058z-0.4326.jpeg

Այգիներում, զվարճանքի կենտրոններում ամենաակտիվը ամռան ամիսներն են, մշակվելու է կարուսելների շահագործման կանոնների խստացման նորմատիվ ակտև, սովորաբար, հենց ամռանն ընդառաջ էլ ստուգվում է կարուսելների անվտանգությունը։ Առաջացել է կարուսելների, զվարճահարմարանքների առանձին դետալների, այդ թվում՝ մետաղական կոնստուկցիաների առանձին դետալների մասնագիտացած փորձարկումների անհրաժեշտություն: Որոշում է կայացվել մշակել կանոնների առավել խստացման նորմատիվ ակտ, որի նպատակն է կարուսելների էլ ավելի անվտանգ շահագործումը՝ տեղեկացնում են ԱԻ նախարարությունից:

«Արդյունքում այն կարուսելները, որոնց դետալները չեն համապատասխանի նորմատիվ պահանջներին, մասնագիտացված կազմակերպությունների կողմից կփոխարինվեն:

Այսօր՝ ապրիլի 20-ին, Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանը աշխատանքային այցով Երևանի «Հաղթանակ» զբոսայգում էր: Նպատակն էր նորմատիվ ակտի մշակման համար իրականացնել ակնադիտական հետազննություն և տեղում ծանոթանալ արտադրական վտանգավոր օբյեկտների (ԱՎՕ) ռեեստրում գրանցված կարուսելների վիճակին:

«Ուրախ ժամանց» ընկերության տնօրեն Վահրամ Ներսիսյանի ուղեկցությամբ Արտյուշ Գրիգորյանը, ՀՀ Քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արազ Պապիկյանը, «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդան Գևորգյանը և կառույցների ներկայացուցիչները շրջել են զվարճանքների գոտու տարածքով: Ընկերության տնօրենը նրանց ներկայացրել է ատրակցիոնների ընդհանուր վիճակը:

Արտյուշ Գրիգորյանը նշել է, որ կարուսելների անվտանգության հետ կապված որևէ բացթողում անընդունելի է լինելու: Զբոսայգիներում և զվարճանքի գոտիներում, որտեղ առկա են ԱՎՕ-ներ, շրջայցերը շարունակական են լինելու»,- ասված է հաղորդագրության մեջ:

--00—ԶՀ