«Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» խորագրով պահանջագրին արդեն 33 հազար մարդ է միացել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News

«Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» երիտասարդական շարժման կողմից նախաձեռնված  պահանջագրի՝ Ստեփանակերտում և Արցախի բոլոր երեք շրջաններում  կազմակերպված  ստորագրահավաքին մայիսի 2-ի դրությամբ ավելի քան 22 հազար մարդ է միացել: Այդ ստորագրությունները ներառված չեն Change.org օնլայն  հարթակում, որտեղ պահանջագրին արդեն միացել է շուրջ 11 հազար մարդ:

Բացի այդ, մայիսի 2-ից ստորագրահավաքին ֆիզիկապես միանալու հնարավորություն  է ստեղծվել  նաև Երևանում՝   «Դիզակ ԱՐՏ» մշակութային հասարակական կազմակերպության շենքում: Առաջիկայում Երևանում ստորագրահավաքի համար նոր կետեր կտեղակայվեն, որի մասին կտեղեկացվի լրացուցիչ:

«Ստորագրահավաքը հանրային մեր աջակցություն ունի: Մարդիկ ամենուրեք մոտենում են և ստորագրահավաքին միանալու ցանկություն հայտնում:  Այստեղ գիտակցում են, որ օրեցօր ավելացող ադրբեջանական հանցագործությունների դեմ պետք է պայքարել բոլոր հնարավոր մեթոդներով: Մենք չենք կարող թույլ տալ, որ միջազգային հանրությունը շարունակի լուռ հետևել Արցախում 120 հազար բնակչության, ավելի քան 30 հազար երեխաների տառապանքներին՝ բավարարվելով միայն ափսոսանք հայտնող հայտարարություններով ու կոչերով: Կոչ ենք անում բոլորին ակտիվ լինել և միանալ ստորագրահավաքին, որովհետև սա ևս մի միջոց է օրհասական այս պահին միջազգային հանրության ուշադրությունը Բաքվի հանցավոր քաղաքականության վրա հրավիրելու համար», - ասում է «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման մամուլի պատասխանատու Արշակ Աբրահամյանը:

Հայաստանում, Արցախում և Սփյուռքում բնակվող բոլոր  մեր հայրենակիցներին, ողջ հայությանը կոչ ենք անում միանալ ստորագրահավաքին՝  կամ ֆիզիկապես, կամ Change.org-ում` հետևյալ հղումով:

--00—ԶՀ