Բրյուսելում որոշակի դրական ըմբռնում է ձևավորվել Հայաստան-Ադրբեջան երկաթուղու վերականգնման մասով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

Screenshot 2023-05-18 154059

Բրյուսելում հանդիպմանը գերիների և այլ պահվող անձանց հետագա ազատ արձակման, անհետ կորածների ճակատագրերի պարզաբանման վերաբերյալ նույնպես եղել է որոշակի ըմբռնում։ Բայց հաշվի առնելով հարցի գերզգայուն լինելը՝ միայն կասեմ, որ այս թեմայով քննարկումները կշարունակվեն առաջիկա հանդիպումների ընթացքում։ Այս մասին կառավարության նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Պիտի ընդգծեմ, որ Բրյուսելում որոշակի դրական ըմբռնում է ձևավորվել նաև Հայաստան-Ադրբեջան երկաթուղու վերականգնման մասով, բայց հաշվի առնելով նախկին փորձը, դեռ որևէ կոնկրետացումից ձեռնպահ կմնամ»,-ասաց նա։

--00—ՅՄ