ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News
Թուրքիայում սկսվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը։
81 մարզերում ընտրատեղամասերը սկսել են աշխատել 08:00-ից, որոնք կաշխատեն մինչև 17:00-ն։
Ընդհանուր առմամբ երկրում և դրա սահմաններից դուրս տեղադրվել է 191884 քվեատուփ։
Ընտրելու իրավունք ունի Թուրքիայի 64 միլիոն քաղաքացի։
Հիշեցնենք, որ ընտրությունների առաջին փուլը Թուրքիայում տեղի ունեցավ մայիսի 14-ին։ Առաջին փուլում երկրի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավաքել է ձայների 49,52 %-ը, իսկ ընդդիմության թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 44,88 %-ը:
--00—ՅՄ