Որոշվել են որոշակի աջակցության ծրագրեր, որոնց միջոցով կապահովվի գյուղմթերքի հավաքումը․ ԱՀ պետնախարար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24news

353799820_184656511233684_88554554335418383_n

ԱՀ պետական լիազոր մարմինների, գյուղատնտեսական մթերքի վերամշակմամբ զբաղվող կազմակերպությունների, սառնարանային տնտեսությունների ներկայացուցիչների և մասնագետների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ քննարկվել են գյուղացիական համայնքների բնակիչների կողմից արտադրված գյուղատնտեսական մթերքի յուրաքանչյուր հատիկը ռացիոնալ օգտագործելու և գյուղացուն աջակցություն ցուցաբերելու հնարավորությունները, պետության ու մասնավոր հատվածի անելիքները: Այս մասին տեղեկացնում է ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։

Տեղում որոշվել են որոշակի աջակցության ծրագրեր, որոնց միջոցով կապահովվի գյուղմթերքի հավաքումը, վերամշակումն ու տարբեր վիճակներում պահպանությունը:

--00—ՅՄ