Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ նաև կարկուտ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆԻՍԻ 18, 24News

2

Հանրապետության տարածքում հունիսի 18-ին շրջանների զգալի մասում, 19-22-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հունիսի 18-22-ն առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին հարավ-արևմտյան է՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Երևանում հունիսի 18-ին սպասվում է, 19-22-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։

 --00—ԱՊ