Մոսկվան ակնկալում է, որ Երևանը չի մեկուսացվի եռակողմ ձևաչափերով փոխգործակցությունից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24news

ռդ ագն

Մոսկվան ակնկալում է, որ Երևանը չի մեկուսացվի եռակողմ ձևաչափերով փոխգործակցությունից։ 

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի մեկնաբանմամբ՝ նման գործելաոճի պարզությունը բացասաբար է անդրադառնում տարածաշրջանում իրավիճակի վրա և հանգեցնում է «տեղում» էսկալացիայի․

«Կրկնում ենք կողմերին ուղղված մեր կոչը՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ պայմանավորվածությունները բարձր մակարդակով անշեղորեն պահպանելու, զսպվածության և Լաչինի միջանցքի շրջանում անվտանգության ապահովման պատասխանատվության կարևորությունը հասկանալու մասին»,- ասվում է ՌԴ ԱԳՆ մեկնաբանության մեջ։ 

--00—ՍՊ