ՌԴ նախագահը Բելառուսի նախագահին տեղեկացրել է Ռուսաստանում տիրող իրավիճակի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News

1114031

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, որի ընթացքում քննարկել են Ռուսաստանում ստեղծված իրավիճակը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։

«Ռուսաստանի նախագահն այսօր առավոտյան զանգահարել է Բելառուսի նախագահին, հեռախոսազրույց է տեղի ունեցել։ Վլադիմիր Պուտինը բելառուս գործընկերոջը տեղեկացրել է Ռուսաստանում տիրող իրավիճակի մասին», - հայտնել են մամուլի ծառայությունից։

--00—ՅՄ