Պուտինը Տոկաևին ներկայացրել է ՌԴ-ում տիրող իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News

1114043

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է Ղազախստանի նախագահ Ժոմարտ Տոկաևին և ներկայացրել  Ռուսաստանում տիրող իրավիճակը:  «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունից:

«Քասըմ Ժոմարտ Տոկաևը նշել է, որ տեղի ունեցող իրադարձությունները Ռուսաստանի ներքին գործն են։ Սահմանադրական կարգը և օրենքի գերակայությունը երկրում իրավակարգի պահպանման անփոխարինելի պայման են: Սա հասարակության անվտանգության և դրա հաջող զարգացման հիմքն է»,- ասված է հայտարարության մեջ։

--00—ՅՄ