Covid 19-ի դեպքերն ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում 2023 թվականի սկզբից կտրուկ նվազել են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 3, 24news

33473055_0_59_1600_960_1920x0_80_0_0_8f0ff5270c0ca019c30c19d2ebccff36

Covid 19-ի դեպքերն  աշխարհում 2023 թվականի սկզբից կտրուկ նվազել են: Համավարակը դեռ շարունակվում է, բայց Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նշում է, որ վերջին շրջանում նվազել է և՛ վարակման դեպքերի,  և՛մահվան դեպքերի թիվը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանն ընդգծեց, որ Հայաստանում նույնպես գրանցվել է կորոնավիրուսային համավարակի կտրուկ նվազում:

Մասնագետն ընդգծեց, որ  Covid 19-ի վերարտադրողականությունը վերջին օրերին  1 տոկոսից ցածր է, ինչը նշանակում է, որ վարակի տարածման տեմպերը բավականին դանդաղել են:

«Ամբողջ աշխարհում քանի որ իրավիճակն ավելի կայուն է,  թեստավորումն իրականացվում է ավելի պակաս: Շատ են նշում, որ մարդիկ ավելի թեթև են տանում և թեստավորում չեն իրականացնում, բայց պետք է արձանագրեմ, որ մենք երկու հրաման ունենք,  ըստ որի՝ սուր շնչառական վարակին բնորոշ ախտանշաններով բուժառուները ինչպես  առաջնային պահպանման օղակում, այնպես էլ բժշկական ցանկացած կազմակերպությունում պարտադիր հետազոտվում են, և այդ տվյալները հավաքվում, ամփոփվում և վերլուծվում են: Նշեմ, որ մեզ մոտ թեստավորումը շատ ավելի ակտիվ է իրականացվում և թեստավորման դրական արդյունքների մասնաբաժինը 4,1 տոկոս է կազմում»,-նշեց Ռոմելլա Աբովյանը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ