ՌԴ ուժայինները հայտնել են Ղրիմի ղեկավարի հանդեպ մահափորձը կանխելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 3, 24news

photo_2023-07-03_11-30-49

Ռուսաստանի անվտանգության ուժերը կանխել են Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովի դեմ մահափորձը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «РИА Новости» գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) հաղորդագրությունը։

«Բերման է ենթարկվել 1988 թվականին ծնված Ռուսաստանի քաղաքացի, որը հավաքագրվել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից և Ուկրաինայի տարածքում անցել է հետախուզական-դիվերսիոն գործունեության, այդ թվում՝ ականապայթեցման դասընթացներ», - ասվում է մամուլի հաղորդագրությունում։

Տղամարդը, ենթադրաբար, ծրագրել է պայթեցնել Ակսյոնովի մեքենան, սակայն բռնվել է ռումբը թաքստոցից հանելիս։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ