Կարմիր խաչի աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում կալանավորված հայ ռազմագերիներին

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒԼԻՍԻ 9, 24News

կ

Հունիսի վերջին և հուլիսի սկզբին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցները կրկին այցելել են Ադրբեջանում կալանավորված հայ ռազմագերիներին, ինչի մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Լրատվամիջոցներում տարածված տեղեկատվութան համաձայն՝ ԿԽՄԿ-ի Ադրբեջանի գրասենյակի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլախա Հուսեյնովան նշել է, որ հայ ռազմագերիների հետ հանդիպումներ են տեղի ունեցել, նրանց հնարավորություն է տրվել շփվել ընտանիքների հետ։

Իր գործառույթների շրջանակում ԿԽՄԿ-ն այցերի ընթացքում գնահատում է գերիների նկատմամբ վերաբերմունքը և պահման պայմանները, ինչպես նաև աջակցում է նրանց ընտանիքների հետ շփումների վերականգնմանը կամ շարունակականութան ապահովմանը։

 

 --00—ԱՊ