Հոլիվուդում դերասանների հետ բանակցությունները տապալվել են, նրանք կմիանան սցենարիստների գործադուլին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24news

230630_sag_aftra_actors_mn_1230_f3f1ce.thumb_

Ֆիլմերի և հեռուստասերիալների դերասաններին ներկայացնող արհմիությունը՝ ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիան, հայտարարել է, որ կինոստուդիաների և սթրիմինգային ծառայությունների ներկայացուցիչների հետ համաձայնության հասնել չի հաջողվել։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Associated Press գործակալությունից, գիլդիայի ղեկավարությունը հուլիսի 13-ին քվեարկության միջոցով կորոշի արդեն գործադուլում գտնվող սցենարիստների գործադուլին միանալու հարցը։

Կինոստուդիաներին ներկայացնող խումբն իր հերթին հիասթափություն է հայտնել համաձայնության ձախողմամբ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ