Ալիևը հաստատել է Բայրամովի մասնակցությունը Միրզոյանի հետ Մոսկվայում նախատեսվող հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News

գհ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ Մոսկվայում նախատեսվող առաջիկա հանդիպման մասնակցությունը։

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի մասնակցությունը ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը ՌԴ մայրաքաղաքում հաստատել է Ալիևը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ ռուսական լրատվական գործակալությունը։

 

--00—ԱՊ