Բայրամովն ասել է՝ Երևանին է ներկայացրել խաղաղության պայմանագրի տարրերը, և պատասխանի է սպասում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

Բայրամով Թուրքիա

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքուն Բիշքեկում հայտարարել է, որ Երևանին է ներկայացրել խաղաղության պայմանագրի ընդլայնված տարրերը և այժմ պատասխանի է սպասում Հայաստանից։  

Նա նաև հայտնել է, թե իբրև Ադրբեջանը շահագրգիռ է Հայաստանի հետ բանակցություններում առաջընթաց գրանցելու մասով, ու հատկապես խաղաղ պայմանագրի կնքման, հաղորդակցությունների բացմամբ  սահմանազատում անելու հարցերով: 

Հիշեցնենք՝ Բրյուսելում հոկտեմբերին նախատեսվում է անցկացնել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահմանազատման հանձնաժողովի երրորդ նիստը: 

Հավելենք, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ևս աշխատանքային այցով գտնվում է Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում, որտեղ մասնակցելու է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին:

--00—ԼՄ