Վարդան Ղուկասյանը («Դոգ») 300 000 դոլար է պահանջել Ջերմուկի ղեկավարից տեղեկությունը չտարածելու դիմաց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 24, 24News

Դ

Վարդան Ղուկասյանին («Դոգ») առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու, դատավորին արատավորող տեղեկություններ հրապարակելու նոր մեղադրանքներ են առաջադրվել։

  Պարզվել էր նաև, որ Ղուկասյանը 2021թ․ հուլիսի 9-ին «Youtube.com» կայքի՝ իր անվամբ բացված անհատական էջով ցուցաբերել է դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք, ինչպես նաև «Youtube» և «Facebook» սոցիալական կայքերի իր անհատական էջերով հնչեցրել է պայմանագրային զինծառայողների նկատմամբ, քաղաքական հայացքներով պայմանավորված, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր։

Ձեռք բերելով Ջերմուկի ղեկավար Վ․Ա․-ի մասնակցությամբ տեղի ունեցած ենթադրյալ վիճաբանության միջադեպի տեսագրություն, արտասահմանյան հեռախոսահամարներից հեռախոսակապ է հաստատել Վ․Ա․-ի հետ և ներկայացրել 138.000.000 ՀՀ դրամին համարժեք 300.000 ԱՄՆ դոլար իրենց հանձնելու պահանջ։

Հակառակ դեպքում նա սպառնացել է համացանցում հրապարակել Վ․Ա․-ի մասին արատավորող, նրա իրավունքներին և օրինական շահերին վնասող տեղեկություններ:

 

--00—ԱՊ