«Ադրբեջանը ցանկանում է վտարել Ղարաբաղի հայերին»․ Թաներ Աքչամ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News

Screenshot_7

Թուրք պատմաբան, սոցիոլոգ, ցեղասպանագետ, ԱՄՆ-ի Քլարկ համալսարանի պրոֆեսոր Թաներ Աքչամը, «Օրբելի» վերլուծական կենտրոնի հարցմանն ի պատասխան, գնահատել է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը։ Նա «դասական էթնիկ զտման» քաղաքականություն է որակել Ադրբեջանի գործողությունները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ, փոխանցում է Ermenihaber.am-ը։

Ստորև ներկայացնում ենք Թաներ Աքչամի՝ «Օրբելի» վերլուծական կենտրոնին տրված  մեկնաբանությունն ամբողջությամբ․

«Այն դեպքերը, որոնք մեր աչքի առջև կատարվում են Ղարաբաղում, բացահայտ մարդկային ողբերգություն են և թե՛ երկկողմ, թե՛ միջազգային պայմանագրերի բացահայտ խախտում։ Իրավիճակը հնարավոր է գնահատել որպես «դասական էթնիկ զտման» քաղաքականություն։

Ադրբեջանը Թուրքիայից ևս ստացած աջակցությամբ ցանկանում է վտարել Ղարաբաղի շրջանի բոլոր հայերին և վերջ տալ հայերի գոյությանը նրանց պատմական հողերում։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ