Բաքուն կողմ է Հայաստանի հետ սահմանազատման գործընթացի արագացմանը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

բայ

Ինտերֆաքս-Ադրբեջանի փոխանցմամբ Բաքուն կողմ է ադրբեջանահայ սահմանի սահմանազատման գործընթացի արագացմանը։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

«Ադրբեջանական կողմը կողմ է սահմանների սահմանազատման գործընթացի արագացմանը»,- ասել է Բայրամովը հինգշաբթի Բելգիայի արտգործնախարար Հաջայ Լաբիբի հետ կայացած մամուլի ասուլիսում։

  Բայրամովը նշել է, որ բանակցությունների ընթացքում Բելգիայի արտգործնախարարին տեղեկացրել է ադրբեջանահայ սահմանի սահմանազատման գործընթացի մասին։

--00—ԼՀ