Ադրբեջանն Արցախում քաոս է ստեղծում, որ հետո 2000 ոստիկաններ մտցնի ու հարցը լուծի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News

Ադրբեջանն Արցախում քաոս է ստեղծում, որ հետո 2000 ոստիկաններ մտցնի ու հարցը լուծի։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց հեռուստամեկնաբան Նաիրի Հոխիկյանը։

Հոխիկյանի համոզմամբ, որևէ մեկը պատերազմ չի ուզում, բայց եթե դա անխուսափելի է, ապա որևէ կերպ չի կարելի խուսափել պատերազմից, հատկապես, երբ խոսքը գնում է 120 հազար ՀՀ քաղաքացիների փրկության մասին։

Ըստ նրա՝ այնպես չէ, որ Ադրբեջանն ամենակարող է և այնպես էլ չէ, որ նա սխալներ չի գործում։ Հոխիկյանի պնդմամբ, ամենամեծ սխալը հենց արցախահայերին շրջափակման մեջ պահելն է, ինչը կարող է Բաքվի համար շատ ծանր ավարտ ունենալ։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ