ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանը այցելել է Վանաձոր, քննարկել համագործակցային հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

սս

Այսօր Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային, հայտնում են Վանաձորի համայնքապետարանից։   

Սա դեսպանի 6-րդ այցն է Լոռու մարզ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Վանաձորի և Ճապոնիայի քաղաքներից մեկ միջև քույր քաղաքների համագործակցություն սկսելու հնարավորությունները։

Առաջիկայում Վանաձորում կանցկացվի ճապոնական ֆիլմերի ֆեստիվալ։ Այն կնպաստի երկու հնագույն ժողովրդների միջև մշակութային կապերն ամրապնդելուն և ճանաչմանը։

--00--ՍՊ