Ճապոնիայի դեսպանը ԱԺ խոսնակի հետ հրաժեշտի հանդիպմանը կարևորել է ռազմագերիների վերադարձը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

նկար

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուն Յամադայի հետ, տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը:

Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Յամադային իր դիվանագիտական ծառայության ընթացքում հայ-ճապոնական հարաբերությունների խորացման ուղղությամբ տարված աշխատանքի համար եւ բարձր գնահատել Ճապոնիայի կողմից Հայաստանի զարգացմանն ուղղված  ծրագրերի իրականացումը:

Դեսպան Յամադան իր հերթին վերահաստատել է Ճապոնիայի պատրաստակամությունն աջակցել Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացներին եւ անձնապես շնորհակալություն հայտնել Արարատ Միրզոյանին երեք տարիների ընթացքում համագործակցության համար:

Կողմերը հանդիպման ընթացքում անդրադարձ են կատարել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին, ինչի վերաբերյալ խորհրդարանի խոսնակն ընդգծել է հայկական կողմի համար հայ ռազմագերիների եւ գերեվարված անձանց հայրենիք վերադարձի առաջնահերթությունը: 

--00—ԼՄ