Թուրքական կողմն ակնհայտ աջակցում ու նույնիսկ խրախուսում է Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News

տաթ

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը  անդրադարձել է Թուրքիայի ՊՆ նախարար Յաշար Գյուլերի հայտարարությանը և գրել է․

 «Թուրքիան շարունակում է աջակցել Ադրբեջանին արդարացի պատերազմում»,–սա հայտարարել է Թուրքիայի ՊՆ նախարար Յաշար Գյուլերը Էսքիշեհիրում անցկացվող առաջին գլխավոր ռեակտիվ բազայի հրամանատարության 2023-2024 ուսումնական տարվա բացման արարողության իր ելույթում: Դրան ներկա է նաև Ադրբեջանի ՊՆ նախարար Զաքիր Հասանովը:

Սրանով թուրքական կողմն ակնհայտ աջակցություն է հայտնում ու նույնիսկ խրախուսում Ադրբեջանի հետագա ագրեսիվ գործողությունները: Բայց դե ըստ ՀՀ իշխանությունների մեղավորը իրենք չեն, մենք ենք՝ գերբով ու անկախության հռչակագրով... »։

 

--00—ԼՀ